ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Վերջնահաշվարկի հաշվարկ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 6
Հարցը տրվել է   08.12.2018, 18:44  -ին
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ, 

հարցս հետևյալն է`
ընդունվել եմ աշխատանքի 26.09.2016-ին, արձակուրդ են ուղարկել 2017 թվականի հունիսի վերջին` 7 օրով:Այնուհետև 01.07.2017թ-ից օրինական գրանցել են այդ կազմակերպությունում: 2018 թ. օգոստոս ամսին արձակուրդ եմ գնացել 10 օրով: 15.12.2018 թ-ին ազատվելու եմ աշխատանքից` համաձայն իմ դիմումի: Ավելացնեմ, որ աշխատել եմ 6-օրյա գրաֆիկով, գրանցված աշխատավարձս 105.000 ՀՀ դրամ է:Խնդրում եմ օգնեք հաշվել իմ վերջնահաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:


Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   21.12.2018, 18:04  -ին
    Հարգելի ELYA,

    Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի` վերջնահաշվարկի ժամանակ աշխատողին վճարվում է չվճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները, ներառյալ չօգտագործված արձակուրդի համար հատուցումը: 
    Չօգտագործված արձակուրդների հատուցման չափը որոշվում է չօգտագործված օրերի քանակով և այն միջին օրական աշխատավարձով բազմապատկելով:  Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ մասի` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում`25-ի: Միջին աշխատավարձը հաշվարկվում է նույն օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով: 

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում