ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Գրավ
Ոսկու գրավ Պատասխանել
A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Հարցը տրվել է   30.10.2018, 16:02  -ին
Բարև Ձեզ:Եթե ոսկի ենք գրավ դրել բանկում մոտ երեք տարի կլինի տոկոսները չվճարելու պատճառով բանկը առանց ինձ ծանուցում ուղարկելու ոսկին վաճառել է, բայց դրանով չի մարել իր վարկը պարզաբանելով որ ոսկու գինը այդ ժամանակահատվածում ցածր է եղել + տոկոսներա ավելացրել,,,ու ես հիմա սև ցուցակում եմ,,,հարցս հետևյալն է արդյոք բանկը իրավունք ունի առանց ծանուցելու գույքը վաճառելու?ու բացի դրանից ավել գումար պահանջելու? 
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   02.11.2018, 15:31  -ին
Հարգելի A P,
Ձեր կողմից բարձրացված հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով, որտեղ սահմանված են գրավի պայմանագրի կողմերի իրավունքները և պարտականությունները. մասնավորապես` վերոնշյալ գլխի 249-րդ հոդվածով սահմանված է գրավառուի պարտականությունը գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը:
Նույն օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

A P
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 3  ♦   Պատասխան: 8
Պատասխանը տրվել է   29.11.2018, 10:44  -ին
Ani Hambardzumyan, իսկ եթե սև ցուցակում եմ և արդեն 3-4 տարի անցել է ավտոմատ կերպով դուրս գալիս եմ սև ցուցակից,? թե չկա հստակ ժամկետ որից հետո ավտոմատ կերպով դուրս եմ գալիս սև ցուցակից? 
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   29.11.2018, 17:05  -ին
Հարգելի A P,
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթի. «Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:
img
Վերջին Պատասխանները
Բարև Ձեզ։Կխնդրեի ասեք ինչ իրավախախտման մասին է գործատուի ...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32

...Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալը18.05.2020 15:32
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում