ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Արտաքին Գովազդ Պատասխանել
Վարկանիշ: 25  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 4
Հարցը տրվել է   24.09.2018, 16:00  -ին
Սիրելի Իրավաբաններ Ընկերության (միայն) ապրանքային նշանը եթե փակցվում է ընկերության տարածքի արտաքին հատվածում համարվում է Արտաքին Գովազդ թե ցուցանակ։ Եվ խնդրում եմ երկու դեպքում էլ նշել քայլերի հաջորդականություն (պարտադիր է գրանցել որևէ կերպ):
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   25.09.2018, 17:57  -ին
Հարգելի Արամ,

   ՀՀ կառավարության 2002թ. մարտի 19-ի թիվ 270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող տեղեկատվությունը արտաքին գովազդ չի համարվում:
   ՀՀ Երևանի քաղաքապետի 27.04.2006թ. թիվ 640-Ն որոշման համաձայն արտաքին գովազդ են համարվում «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչներով» սահմանված մակերեսից ավելի մակերեսով տեղադրվող ֆիրմային նշանները և գովազդվող ապրանքանշանները: ՀՀ Երևանի քաղաքապետի նույն որոշման 1-ին հավելվածով սահմանվում է արտաքին գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու կարգը:
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   26.09.2018, 11:47  -ին
Որպես լրացում նշենք, որ ցուցանակի հասկացությունը տրված է "Լեզվի մասին" ՀՀ օրենքի 1.1-ին հոդվածով:
Վարկանիշ: 25  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   26.09.2018, 12:52  -ին
Շնորհակալ եմ Հարգելիներս։ 
Խնդրեմ կարող եք ասել եթե արտաքին գովազդ չի հանդիսանում և ցուցանակ է որևէ տեղ պետք է գրանցել կամ արձանագրել։ 
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   26.09.2018, 17:51  -ին
Ցուցանակը գրանցելու կամ որևէ այլ տեղ արձանագրելու անհրաժեշտություն չկա: Ուղղակի հետևեք վերը նշված կառավարության 270 որոշմամբ սահմանված ցուցանակին ներկայացվող պահանջներին:
Վարկանիշ: 25  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 4
Պատասխանը տրվել է   28.09.2018, 18:19  -ին
Շնորհակալ եմ Հարգելի Ռոբ պատասխանի համար։
Այլ հարց է առաջանում կառավարության 270 որոշման պահանջների մեջ 3-րդ կետը նշում է որ պետք է ցուցանակի վրա գրվի  կազմակերպության (ֆիրմայի) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը Իսկ Հարգելի Անի Համբարձումյանի նշած լեզվի մասին ՀՀ օրենքում ցուցանակի բացատրությունը այլ է։
rob
Վարկանիշ: 75  ♦   Հարց: 4  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   28.09.2018, 18:38  -ին
270 որոշմամբ սահմանված է, թե ինչ տեղեկություններ պարտադիր պետք է զետեղված լինեն ցուցանակի վրա:
Իսկ Անիի կողմից տրված է ցուցանակի սահմանումը` այսինքն ինչ տեղեկություններ կարող են զետեղվել ցուցանակի վրա: 
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում