ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատավարձ
Օրերի քանակի վերջնահաշվարկի ժամանակ Պատասխանել
Վարկանիշ: 9  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 2
Հարցը տրվել է   12.09.2018, 11:41  -ին
Ճիշտն  ասած ուզում եմ իմանալ  ՝20+4 -ի դեպքում մեկ ամսվա 2 օր է հասնում թե 1.67, 4 օրը արձակուրդին ավելանում է կառավարության որոշման համաձայն:
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   12.09.2018, 17:41  -ին

        Հարգելի Ռուզան,

         Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի` ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ: Նույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 20 աշխատանքային օրը ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունն է հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ Ձեր նշած 4 աշխատանքային օրը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն տրամադրվող ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողություն է, որը սահմանվում է ՀՀ կառավարության 11.08.2005թ. թիվ 1384-Ն որոշմամբ:

          Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման կարգը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածով, որի համաձայն` հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

       Հետևաբար, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը հաշվարկելիս պետք է հաշվի առնել նաև չօգտագործված ամենամյա լրացուցիչ արձակուրդի օրերի քանակը:

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում