ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատաժամանակ, հանգստի ժամանակ
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ Պատասխանել
Վարկանիշ: 1  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   30.08.2018, 17:55  -ին
Բալիկիս 5 ամսականը լրանալուց հետո վերականգնվել եմ աշխատանքի, հիմա 8 ամսական է և ցանկանում եմ կրկին գնալ երեխայի խնամքի արձակուրդ: Արդյո՞ք կրկին կարող եմ ստանալ երեխայի խնամքի համար նախատեսված նպաստը՝ 18000 դրամը։
Վարկանիշ: 392  ♦   Հարց: 0  ♦   Պատասխան: 63
Պատասխանը տրվել է   31.08.2018, 11:15  -ին
Հարգելի՛ Գոհար,

   Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս-մաս: Հետևաբար, Դուք իրավունք ունեք վերցնել նույն երեխային խնամելու համար արձակուրդի մնացած մասը:    
   Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ձեռք է բերում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
    Ծնողի` աշխատանքի անցնելու հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է վերոնշյալ օրենքի 28.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում: 
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում