ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Հաշվետվությունների հրապարակայնությունը Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   09.07.2018, 12:58  -ին
Ընկերության տարեկան հասույթը գերազանցում է 1 միլիարդ դրամը:Ընկերությունը աշխատում է վնասով՝ մեծ չափով վարկեր ունենալու պատճառով:
Արդյոք ընկերությունը պետք է հրապարակի տարեկան ֆինանսական հաշվետվությունները, թե ոչ:
Շնորհակալություն:
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   09.07.2018, 17:01  -ին
Հարգելի' մասնակից,

Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասի`
կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.
եթե կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, կամ
եթե հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
Վարկանիշ: 28  ♦   Հարց: 5  ♦   Պատասխան: 11
Պատասխանը տրվել է   09.07.2018, 17:15  -ին
դատելով Ձեր գրանցված կեղծանունից` ենթադրվում է, որ Ձեր կազմակերպությունը հեռուստաընկերություն է, եթե դա այդպես է, ապա համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի` հեռուստառադիոընկերությունները պարտավոր են մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում