Հարգելի' մասնակից,
Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի
24-րդ հոդվածի 1.1-ին մասի`
կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.
եթե կազմակերպության հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, կամ
եթե հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը: