ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Այլ հարցեր
Անձի անվանափոխություն Պատասխանել
Մ
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   16.11.2017, 13:00  -ին
Ողջույն,

Անձնագրում անվանափոխություն կատարելու օրինական քայլերը, դրանց հերթականությունը և ժամկետներն են ինձ հետաքրքրում: Ես 24 տարեկան եմ, հետևաբար դպրոցի և համալսարանի ավարտական փաստաթղթերում նո՛ւյնպես պետք է տեղի ունենա համապատասխան փոփոխությունը՝ օրինական հիմմունքներով: Փաստաթղթերով անունս Գայանե է, բայց ոչ-ոք այդ անվամբ ինձ չի ճանաչում, քանի որ մայրս ի սկզբաանէ այլ անուն է դրած եղել, իսկ հայրական կողմս մահացած այլ անուն է նախընտրել: Ինչևէ, ես այլևս չեմ ցանկանում այդ անվամբ հանդես գալ, մանավանդ երբ երբևէ շրջանառման մեջ չի եղել: Կարող ե՞ք ինձ հուշել ինչից սկսել և բոլոր այդ հարցերը ինչպե՞ս օրինականորեն լուծել:

Շնորհակալություն
Վարկանիշ: 399  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 47
Պատասխանը տրվել է   16.11.2017, 16:23  -ին
Հարգելի մասնակի՛ց,
Ձեր առաջին քայլը պետք է լինի ՔԿԱԳ մարմին դիմում ներկայացնելը. անվան փոխման կարգն ու պայմանները, մասնավորապես` դիմումին ներկայացվող պահանջները, ժամկետները, կարգավորվում են "Քաղաքացիության կացության ակտերի մասին" ՀՀ օրենքի 7-րդ գլխով, ՀՀ կառավարության 08.12.2004թ. թիվ 941 որոշմամբ:
Հաջորդ քայլը Ձեր անձնագրի փոխանակումն է, որի համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքով սահմանված փաստաթղթերը:
Մյուս փաստաթղթերում անվան փոփոխություն կատարելու համար դիմե՛ք այն մարմիններ, որոնց կողմից ստացել եք դրանք` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ հոդվածով:
img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում