ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ► Աշխատանքային պայմանագիր
Ծննդաբերության արձակուրդից վերադարձ Պատասխանել
Վարկանիշ: 5  ♦   Հարց: 1  ♦   Պատասխան: 0
Հարցը տրվել է   11.10.2017, 12:56  -ին
Բարև Ձեզ ես արդեն 3 տարի է աշխատում եմ տվյալ հաստատությունում և պատրաստվում եմ գնալ հղիության և ծննդաբերության արձակուրդ, կարդացել և ծանոթացել եմ աշխատանքային օրենսգրքին , սակայն հստակ չեմ պատկերացնում արդյոք հնարավորություն ունեմ ծննդաբերելուց հետո անցնել աշխատանքի անմիջապես կամ 1 ամսից:
Պայամանագրի տեսակ տարեկան, յուրաքանչյուր տարի թարմացվում է պայմանագիրը ևս մեկ տարով:
ԻՆչպես նաև իրավունք ունեմ տվյալ դեպքում դիմել գործատուին և խնդրել ծննդաբերությունից հետո սահմանել ինձ համար կես աշխատանքային օր:
Վարկանիշ: 190  ♦   Հարց: 2  ♦   Պատասխան: 26
Պատասխանը տրվել է   18.10.2017, 14:28  -ին

Բարև Ձեզ,
անդրադառնալով ոչ լրիվ աշխատանքային օր սահմանելու համար գործատուին դիմելու իրավունքի վերաբերյալ հարցին` նշեմ, որ այն կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով:

Նշեմ նաև, որ աշխատաժամանակի տևողության հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածը սահմանում է, որ նպատակային արձակուրդի տեսակ է հղիության և ծննդաբերության արձակուրդը: Նույն օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության):

Քանի որ ՀՀ Սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 57-րդ հոդվածի ուժով վճարովի արձակուրդը հանդիսանում է իրավունք, այլ ոչ պարտավորություն, ապա կարող եք օգտվել  Ձեր իրավունքից Ձեր իսկ հայեցողությամբ:

Հարգանքով`

img
Վերջին Հարցերը
Քաղաքաշինություն07.05.2023 16:44 (0 պատասխան)

շինարարական կոոպերատիվ06.01.2023 12:33 (0 պատասխան)

Արձակուրդի մատյան18.10.2022 11:13 (0 պատասխան)
Նոր պատասխան:  
Պատասխանը կարող եք խմբագրել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում